Արևվի երգ որ մենք գիտենք

Արև՛, արև՛, դու մեզնից

Երբ հեռացար դեպ հարավ,

Ձմեռն եկավ և ամեն ինչ

Հափշտակեց ու տարավ։
Աստված սիրես, էլ մի՛ գնար,

Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,

Քեզ կպատվենք, քեզ կգովենք

Միշտ՝ իրիկուն, առավոտ։
Որքան գոհ ենք, որ դու բերիր

Գարնան անուշ եղանակ

,Ա՜խ, երանի գարուն լինի

Տարին բոլոր ժամանակ։
Տես թե ինչպե՜ս փթթել են

Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,

Տես թե ինչպես տարածվել է

Ամենայն տեղ անուշ հոտ։
Քեզ են գովում թռչնիկները

Իրանց քաղցր դայլայլով,

Հովիվը իր մեղմ սրինգով,

Հողատն անուշ հոլովով։
Չէ՛, արև ջան, էլ չգնաս,Էլ չթողնես մեզ կարոտ,

Գնա քնի՛ր գիշերները,

Առավոտը եկ մեզ մոտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *