Ամենից լավ ․․․․․․💕👨🏻‍👩🏻‍👧🏻‍👦🏻🐶🐶

Մի օր ես և մայրիկս տանը մենակ էինք շատ փոքրիկ տան մեջ։ Մի օր մայրիկս և հայրիկս

ինձ ցույց տվեցին գեղեցիկ բակով տուն, աշխարհում այսքան լավ բան չէի տեսել, ես ժպտալով նայեցի։

Մայրիկիս, հայրիկիս և ես շատ ուրախացանք և մեկ շաբաթ հետո ինձ շնիկ նվիրեցին։ Ես շատ-շատ ուրախ էի, շատ լավ էր այդ ժամանակ՝ նորտարվա օրը, ինձ իմ ընկերուհին կրիա նվիրեց։ Ես ավելի ուրախ էի երկու ամիս հետո խամյակ նվիրեցին, բայց մեկ տարի ու կես հետո սատկեց։ Բայց

նորից խամյակ նվիրեցին և հիա ես ուրախ, երջանիկ ապրում եմ ու ուրախ և ինձ համար ամենից լավ բան է։

Կոչական

Նախադասություններում գտի´ր և ընդգծի´ր կոչականները, ուշադրություն դարձրու կետադրությանն: Ի´նքդ այդպիսի նախադասություններ գրի´ր:

Մայրի՛կ, ինձ համար հեքիաթ կկարդա՞ս։

Երեխանե՛ր, դո՛ւրս եկեք բակ։

Արթնացե՛ք, ծաղիկներ, արդեն գարուն է։

Աղջիկնե՛ր, շուրջպար բռնեք։

Տղա՛ս, դուռը ծածկի՛ր։

Մայրիկ ,ինձ ջուր կտաս։

Աննա ,ինձ հետ կխաղաս։

իմ գրած։

Մայւր՝իկ, այսոր լավ օրե։

Մայրի՝կ,այսոր ինչ ցուռտե։

Հայր՝իկ, մայրիկ երփ եգալու տուն։

Հա՝յրիկ, աշնան ծառերի տերեվներ շատ գեղեցիկե։

Աջիկներ եկեք

Տրված նախադասություններում կոչականների տեղերն այնպես փոխիր, որ դառնան վերջադաս։

Ա՝րմեն, այսօր շուտ կգաս տու՝ն։

Այսօր ,շուտ կգաս տուն Արմեն։

այսօր ինձ համար կոնֆետ կգնե՝ս,մայրիկ։

ներս եկեք, սեղանն արդեն պատրաստ է,ընկերներ։

Հայրիկ վաղը ինձ զբոսանքի կտանե՝ս։

վաղը ինձ զբոսանքի կտանես հայրիկ։

Կետադրի՛ր, կոչական պարունակող նախադասությունները։

Երեխա՝ներ, զբա՝ղեցրեք, ձեր տեղերը։

Փոք՝րիկս, մոտ արի։

Ա՝ստղիկ,արդեն ուշ է գնա քնելու։

Տղա՝ներ, վերցրեք գնդակը և գնացեք ֆուտբոլ խաղալու։

Ընդգծի՛ր կոչականները և կետադրի՛ր։

Ի՞նչ կլինի ասա գր՝իչ,

Ին՞ձ էլ սիր՝ես, գոնե մի քիչ։

-Վա՞յ, մա՝յրիկ՛ ջան տես,

Բա՞կն ու դու՝ռը․ լի,

Ինչքա՜ն սպիտակ թիթեռ է գալի։

Կախված է ճյուղից ճոճը ծիտիկի,

Փչի՛ հովիկ փչի,

Ճոճն օրորվի, տանի, բերի,

Նանի՛կ ծիտիկ, նանի

Մայւր՝իկ, այսոր լավ օրե։

Մայրի՝կ,այսոր ինչ ցուռտե։

ը-ն չի գրվում։

Մեր էպոսը սասունցի դավիթ հատված միա

Համագործակցային նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցները ներկայացնում են միասնական ընթերցում-ներկայացում՝ «Սասունցի Դավիթը» (Հ․ Թումանյանի մշակում)։

Մասնակիցներ՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան դպրոցների 5-րդ դասարանցիներ

Ընթերցում-ներկայացման օրը՝ դեկտեմբերի 1

Համակարգող դասավանդողներ՝ Քրիստինե Շահբազյան, Գոհար Բալջյան, Արմինե Աբրահամյան, Նառա Նիկողոսյան, Սոֆյա Մամյան, Անահիտ Հովսեփյան

Continue reading

Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ ետ է նահանջում և Կուր գետն անցնելով՝ հյուսիսային կողմից բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս բանակում է գետի հարավային կողմում և գետը բաժանում է երկուսին։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ, Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում ետ վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակը.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տո՜ւր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուն
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն


Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

1257278872 artashes-i-satenik.jpg

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը
Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը
Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը
Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,
Գցեց մեջքը ալանաց օրիորդի
Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝
Արագ հասցնելով նրան իր բանակը։

Առաջին ճանապարհորդությու դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում եւ, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, եւ բակլան իսկույն սկսեց աճել։

Continue reading

Աշխարհի ամենաճշմարտախոս մարդը

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։

Լսողները նրա երեսին ծիծաղում էին.

– Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։

Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել, ինչպես է գլուխը կտրվել։

Սի անգամ ինչ-որ մի անցորդ լսեց, լսեց նրան ու հանկարծ բացականչեց. – Ա՜յդ բոլորը սուտ է։ Այնպիսի բաներ չեն եղել։

Ծերուկը դեմքը խոժոռեց եւ ծանր ու մեծ պատասխանեց.

– Այն բոլոր կոմսերը, բարոնները, իշխաններն ու սուլթանները, որոնց ես պատիվ եմ ունեցել լավագույն բարեկամներ անվանել, միշտ ասում էին, որ ես աշխարհիս ամենաճշմարտախոս մարդն եմ։

Շրջապատողներն ավելի բարձր հռհռացին։

– Մյունխհաուզենը ճշմարտախոս մարդ է։ Հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛, հա՛…

Իսկ Մյունխհաուզենը, նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակում էր պատմել, թե ինչպես եղջերվի գլխին մի հրաշք-ծառ էր աճել։

– Ծա՞ռ… եղջերվի գլխի՞ն…

– Այո, բալի ծառ, իսկ ծառի վրա՝ բալ… Հյութալի, քաղցր բալ…

Այդ բոլոր պատմվածքները տպված են այստեղ, այս գրքում` «Մյունխհաուզենի արկածները»։ Կարդացե՛ք եւ ինքներդ դատե՛ք,

աշխարհում բարոն Մյունխհաուզենից ավելի ճշմարտախոս մարդ եղե՞լ է արդյոք։

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Նկարագրի՛ր եւ բնութագրի՛ր Մյունխհաուզենին:

Մյունխհաուզեն,կանաչ տերևներ,ծաղկած ծաղիկներ,կանաչ խոտ։

2. Քեզ ծանոթ ո՞ր հերոսին կնմանեցնես նրան, ինչու՞։

ես կնագրեի <<Բոռոտինոյին>>հայքաթ նմանե այս հեքաթին։

Գրադարանու

Վիլյամ Սարոյան (մաս առաջին)

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

 – Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

 – Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

 – Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։

 – Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։

– Բոլորը,- ասաց Լայոնելը։

 – Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։

– Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

 – Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։

 – Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։

 – Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։

 – Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

– Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։

 – Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։

 – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։

– Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

– Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։

– Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

գրադարանում չի կարելի բարձր խոսալ չի կարելի գրադարանում վազել չի կարելի գրադարանում գրքեր վնասել։

  • Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Լայոնել ու Յուլիսսիս ուզումեյին որ գիրգեր գրադարանու կարդային։

  • Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին։

Գրադարանավարուհին շատ բարի էր և շատ շշուկով էր խոսում ։

  • Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Գրգեր նրա համար են մենք կարդանք և մեր գիտելիքները շատացնենք։

  •  Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Իմ կարծիքով կարդալ իմանալ կարևոր է։Որովհետև գրքեր կարդալով կարող ես շատ գիտելիքներ սովորես։

  • Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

ես իմ ընկերներինը կառաջարգեմ կարդան <<Ջանի Ռոդարի>> հեքիյաթները, Հովհաննես Թումանյանի հեքիաթները և փոքրիկ իշխան հեքյաթը։

Բոլոր հրաշալի սխալները

 Վիլյամ Սարոյան (հատված)

Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու կարիք զգալու։

 -Միսիս Մաքոլի,- ասաց Լայոնելը,- ես եկա հարցնելու՝ կարո՞ղ է Յուլիսիսը ինձ հետ հանրային գրադարան գալ։ Քրոջս՝ Լիլիանի գիրքը պետք է փոխեմ։

 – Շատ լավ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին,- բայց ինչո՞ւ դու մյուսների հետ չես, ինչո՞ւ Օգիի, Ալֆի, Շեկի և մյուս տղաների հետ չես խաղում։

 – Նրանք,- սկսեց Լայոնելը և հանկարծ կանգ առավ շփոթված ու ամոթահար։ Մի րոպե հետո նա նորից սկսեց։

 – Նրանք ինձ վռնդեցին,- ասաց նա,- նրանք ինձ չեն սիրում,  որովհետև ես հիմար եմ։

 Նա նորից լռեց և նայեց իր լավագույն ընկերոջ մորը։

    – Ես հիմար չեմ, չէ՞, միսիս Մաքոլի։

 – Ոչ, Լայոնել, դու հիմար չես,- ասաց միսիս Մաքոլին, – դու մեր թաղի ամենալավ տղան ես։ Բայց մի նեղացիր մյուս տղաներից, որովհետև նրանք նույնպես հրաշալի տղաներ են։

– Չեմ նեղանում, – ասաց Լայոնելը, – ես նրանց բոլորին էլ սիրում եմ։ Սակայն ամեն անգամ, երբ խաղի ընթացքում մի փոքր սխալ եմ անում, նրանք ինձ վռնդում են, նրանք ինձ նույնիսկ հայհոյում են, միսիս Մաքոլի։ Անգամ իմ ամենափոքր սխալի համար նրանք բարկանամ են վրաս։ «Բավական է, Լայոնել», ասում են նրանք։ Եվ հենց որ այդպես են ասում, ես հասկանում եմ, որ իմ հեռանալու ժամանակն է։ Երբեմն ես նույնիսկ հինգ րոպե չեմ դիմանում։ Երբեմն ես սխալ եմ թույլ տալիս խաղի հենց սկզբից։ Եվ նրանք անմիջապես ասում են. «Հերիք է, Լայոնել»։ Ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչ սխալ եմ արել, ի՞նչ պետք է անեմ։ Ես ուզում եմ իմանալ իմ սխալը, բայց ոչ ոք ինձ չի բացատրում։ Ամեն շաբաթ նրանք ինձ վռնդում են։ Յուլիսիսը միակն է, որ չի լքում ինձ։ Իմ միակ խաղընկերը նա է։ Բայց մի օր նրանք պիտի զղջան։ Կգա ժամանակ, երբ նրանք ինձ մոտ կգան, որ օգնեմ իրենց, այո, միսիս Մաքոլի, ես անպայման պիտի օգնեմ նրանց, և այդ ժամանակ նրանք պիտի զղջան, որ միշտ վռնդել են ինձ։ Մի քիչ ջուր կտա՞ք։

 – Խնդրեմ, Լայոնել,- ասաց միսիս Մաքոլին և տղային մի բաժակ ջուր տվեց, որը նա ագահորեն խմեց։ Խմելիս նա այնպիսի ձայն էր հանում, ինչպես բոլոր երեխաները, երբ նրանց համար ջուրը դեռևս աշխարհի ամենալավ խմիչքն է։

Լայոնելը դարձավ ընկերոջը։

 – Դու ջուր չե՞ս ուզում, Յուլիսիս,- հարցրեց նա։ Յուլիսիսը գլխով արեց, և միսիս Մաքոլին մի բաժակ էլ նրան տվեց։ Երբ նա խմեց ջուրը, Լայոնելն ասաց.

 – Այժմ կարո՞ղ ենք հանրային գրադարան գնալ, միսիս Մաքոլի։ Երկ ու ընկերները տնից դուրս եկան։

 Հարցեր և առաջադրանքներ

Continue reading

Մեծ գյուտարարը 👩🏼‍🔬👨🏼‍🔬

 Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:

 Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են: Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել, և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա: Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.

– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:

Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:

 – Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚- որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:

 Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում ու էլի լիքը հետաքրքիր բաներ: Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել: Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել: Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը:

մեծ գյուտարար անցքով անձրևաբոձ կ ստեղծեց։

  • Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա:

կստեղձեի ռոբոտ խոհարար,ռոբոտ մաքրույհի։

  • Երազանքիդ մասին պատմի՛ր:

իմերազանք այտա որ իմ ծնունդիս կուզայի որինձ ինչոր մեկ թդթից նամակ պատրաստրեր։

  • Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

գլխարկ,մեծ,երկար,իսկական,շատ,հետաքրքիր,երդասարդ։

  • Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր (օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ)։

գիրք-գիրք կարդաց

պանիր-պանրի անցք

պանիր-կլոր պանիր

հեռախոս-զնգան հեռախոս

գիտնական-խելացի գիտնական

ձի-վազող ձի

բրինձ-շատ բրինձ

ջրաներկ-գունաո ջրաներկ