Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, շատ սիրելի Ձմեռ պապի։ Ես Մարալն Ավագյանն եմ։ Ես 8 տարեկան եմ և սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3․1 դասարանում։

Ձմեռ պապի ջան , սկզբում ուզում եմ շնորհավորել քեզ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ մաղթում եմ քեզ ամենայն բարիք։

Ձմեռ պապի ջան, այս տարի ես ինձ շատ լավ եմ պահել։Շատ լավ սովորել եմ եւ օգնել ու լսել եմ ծնողներիս ։Ձմեռ պապի ջան, ես քեզնից ուզում եմ այս տարի ինձ համար բերես նկարչական հավաքածու, տիկնիկ եւ շատ կոնֆետներ եւ մեր երկրին բերես խաղաղ սահմաններ ։

Ձմեռ պապի, ես հավատում ու սպասում եմ Ամանորի հրաշքին։

Քեզ շատ սիրող եւ սպասող քո թոռնուհի`

Մարալ Ավագյան Փիթերի

Pam ah Sam stori

This image has an empty alt attribute; its file name is 20211125_144611-1.jpg

Sam is a little boy. He is seven. Pam is a little girl. She is five. Sam and Pam are good friends. Sam likes to play with Pam and Pam likes to play with Sam too.

Pam has got many toys: big and little dolls, nice puppies, and kittens, funny monkeys, yellow giraffes and ducks.

Sam hasn’t got many toys, but he has got many balloons: red and blue, green and yellow, brown and white.

Pam: Let’s play, Sam.(Արի՛ խաղանք, Սեմ)

Sam:OK.

Pam:Take(վերցրու) my toys and play with them.

Sam: Thanks. Do you want to play with balloons?

Pam: Yes.

Sam: Then take two red balloons………..

…………and three blue balloons……

Սպիտակաձյունիկի հեքիաթը

Ձմռան մի օր թագուհին բաց պատուհանի մոտ կար էր անում, հանկարծ ասեղը մատը ծակեց, և կարմիր արյան մի քանի կաթիլ ընկան սպիտակ ձյան վրա: Թագուհին անչափ հավանում է սպիտակի և կարմիրի համադրությունը և ինքն իրեն ասում. «Երանի ես աղջիկ ունենամ, ով ձյան պես սպիտակ մաշկ կունենա, արյան պես կարմիր շուրթեր, և նրա մազերը կլինեն այս պատուհանի սև շրջանակի պես սև»: Շուտով թագուհին աղջիկ է ծնում՝ ձյան պես սպիտակ մաշկով, արյան պես կարմիր շուրթերով և էբենոսափայտի պես սև մազերով: Նրան անվանում են «Սպիտակաձյունիկ»: Ցավոք, երեխայի ծննդից հետո թագուհին մահանում է:

Մեկ տարի անց թագավորը նոր կին է բերում: Այս կինը գեղեցիկ էր, բայց գոռոզ: Նա մի կախարդական հայելի ուներ, ամեն օր կանգնում էր դրա առաջ և հարցնում, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ: Հայելին պատասխանում էր, որ իրենից ավելի սիրուն չկա մեկը: Թագուհին բավարարվում էր, որովհետև հայելին երբեք չէր ստում: Սպիտակաձյունիկը մեծանում էր և գնալով ավելի ու ավելի գեղեցկանում: Երբ նա դառնում է 7 տարեկան, էլ ավելի է գեղեցկանում, թագուհուց ավելի:

Մի անգամ, երբ թագուհին հարցնում է իր հայելուն, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ, հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրում ես, տիրուհի, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը հազար անգամ գեղեցիկ է ավելի»:
Այս լսելով՝ թագուհին ապշում է, այնուհետև ատելությամբ ու նախանձով է լցվում Սպիտակաձյունիկի նկատմամբ: Մի օր թագուհին իր որսորդներից մեկին հրամայում է աղջկան տանել մութ անտառ և այնտեղ սպանել նրան: Որպես նրա մահվան ապացույց որսորդը պետք է բերեր Սպիտակաձյունիկի թոքերն ու լյարդը: Որսորդը տանում է աղջկան անտառ, բայց երբ պետք է հաներ դանակն ու սպաներ, Սպիտակաձյունիկը սկսում է աղաչել, որ չսպանի իրեն, ասում է, որ կփախչի անտառի խորքերը, և երբեք չի վերադառնա: Որսորդը մտածում է, որ միևնույն է, շուտով վայրի գազանները կհոշոտեն նրան, իսկ այսպես գոնե ինքը չի սպանի աղջկան ու խիղճը հանգիստ կլինի: Սպիտակաձյունիկը փախչում է, իսկ որսորդը մի կենդանի է սպանում, նրա թոքերն ու լյարդը բերում է թագուհուն, թագուհին

դրանք եփել է տալիս և ուտում:

Մի քանի օր անտառում թափառելուց հետո Սպիտակաձյունիկը մի փոքրիկ խրճիթ է գտնում, որը պատկանում է յոթ թզուկներին: Քանի որ որևէ մեկը խրճիթում չկար, Սպիտակաձյունիկը ուտում է նրանց ուտելիքից, խմում է նրանց գինուց, փորձում նրանց բոլորի մահճակալները և քնում վերջին՝ յոթերորդ մահճակալի վրա: Երբ թզուկները վերադառնում են տուն, նրանք միանգամից հասկանում են, որ որևէ մեկը մտել է տուն, որովհետև ամեն ինչ այնպես չէր, ինչպես նրանք թողել էին: Այնուհետև նրանք գտնում են քնած Սպիտակաձյունիկին: Վերջինս արթնանալով պատմում է նրանց իր գլխի եկածը: Թզուկները խղճում են աղջկան և թույլ տալիս ապրել իրենց հետ՝ այն պայմանով, որ նա պետք է տան գործերը անի: Նրանք նաև զգուշացնում են աղջկան, որ երբ իրենք տանը չեն լինում, նա շատ զգույշ լինի: Միևնույն ժամանակ թագուհին կրկին հարցնում է իր հայելուն, թե ով է աշխարհում ամենագեղեցիկը: Հայելին պատասխանում է. «Ի՜նչ խոսք, սիրուն ես, տիրուհի՛, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը՝ յոթ սարերի հետևում, յոթ թզուկի խրճիթում, գեղեցիկ է ավելի»: Թագուհին կատաղում է, երբ հասկանում է, որ որսորդն իրեն խաբել է, և Սպիտակաձյունիկը կենդանի է:


Թագուհին մտածում-մտածում է, թե ինչպես կարող է աղջկա հախից գալ: Այնուհետև այն կերպարանափոխվում է՝ վերածվելով չարչի կնոջ: Չարչու կերպարանքով թագուհին հասնում է թզուկների խրճիթը, տեսնելով Սպիտակաձյունիկին, առաջարկում է մետաքսից պատրաստված քուղեր: Աղջիկը, կարծելով, որ պատկառելի կին է, հավատում է և տուն թողնում, չարչին էլ իր հերթին առաջարկում է քուղավորել նրան, բայց այնպես արագ ու ձիգ է քաշում քուղերը, որ Սպիտակաձյունիկը շնչահեղձ է լինում ու ընկնում հատակին: Երբ թզուկները վերադառնում են, արձակում են Սպիտակաձյունիկի քուղերը, նա սկսում է կամաց-կամաց շնչել ու ուշքի գալ: Հաջորդ օրը թագուհին հայելու միջոցով իմանում է, որ Սպիտակաձյունիկը փրկվել է: Այս անգամ նա կերպարանափոխվում է, որպես սանր վաճառող և աղջկան սանր է նվիրում: Նա սանրում է աղջկա մազերը թունավոր սանրով: Հենց սանրը կպչում է նրա մազերին, թույնը ներգործում է, և Սպիտակաձյունիկն անշնչացած ընկնում է: Այս անգամ նույնպես թզուկների շնորհիվ փրկվում է:

Հաջորդ օրը թագուհին կրկին հայելուց իմանում է, որ Սպիտակաձյունիկը ողջ է: Նա կատաղությունից սկսում է դողալ և ասում, որ կյանքի գնով էլ լինի, Սպիտակաձյունիկը պետք է մեռնի: Նա սև կախարդանքով թունավոր խնձոր է ստեղծում: Կերպարանափոխվում է գյուղացու և գնում թզուկների խրճիթը: Աղջիկը սկզբում տատանվում է, կասկածում, այնուհետև թագուհին կիսում է խնձորը, և ուտում սպիտակ (անվնաս) մասը, Սպիտակաձյունիկը, տեսնելով, որ վտանգ չկա, վերցնում է մյուս՝ կարմիր (թունավոր) կեսը: Հենց որ կծում է, անշնչացած ընկնում է: Այս անգամ թզուկները չեն կարողանում փրկել աղջկան, քուղերն արձակում են, մազերը սանրում, ջրով ու գինով լվանում, բայց Սպիտակաձյունիկը ոչ մի կերպ չի արթնանում: Նրանք կարծում են, որ նա մահացել է, և նրան պառկեցնում են ապակե դագաղի մեջ: Իսկ թագուհին վերջապես գոհանում է հայելու պատասխանով: Մի անգամ մի արքայազն ճանապարհորդում է անտառով: Տեսնելով Սպիտակաձյունիկի դագաղը՝ նա սիրահարվում է ու ասում թզուկներին, որ դագաղը տան նրան, և նա փոխարենը ամեն ինչ կտա: Բարի թզուկները խղճում են արքայազնին և համաձայնվում: Ծառաները դագաղը տանում էին ուսերի վրա, խոտերի վրա փոքր-ինչ ցնցվելու պատճառով աղջկա կոկորդում մնացած խնձորի կտորը դուրս է գալիս, և նա արթնանում է: Արքայազնը ուրախանում է ու առաջարկում Սպիտակաձյունիկին դառնալ իր կինը: Վերջինս համաձայնվում է: Զույգն իրենց հարսանիքին հրավիրում են բոլոր թագավորներին ու թագուհիներին՝ Սպիտակաձյունիկի խորթ մորը նույնպես: Մինչ այդ թագուհին, կարծելով, որ աղջիկը մեռած է, հարցնում է իր հայելուն, թե ով կա իրենից գեղեցիկ: Հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրուն ես, տիրուհի՛, բայց երիտասարդ թագուհին, հազար անգամ գեղեցիկ է ավելի»: Թագուհին կատաղում է, ուզում է տեսնել երիտասարդ թագուհուն: Հենց մտնում է պալատ, տեսնում է Սպիտակաձյունիկին ու ապուշ կտրած քարանում: Որպես պատիժ թագուհուն կրակի վրա շիկացված երկաթե կոշիկներ են հագցնում և ստիպում պարել այնքան մինչև շունչը փչի:

1. Ընթերցել հեքիաթը:

Առաջադրանքներ

2. Բառարանների օգնությամբ բացատրել անծանոթ բառերը:

էբենոսափայտ – սևափայտ

պատկառելի-հասակով մարդ

3. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրել և կազմել բարդ բառեր:

Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից

Մաթեմատիկական գործունեություն 17.12.2022

1. Պայուսակը 5 գրպան ունի: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը տարբեր լինի: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:

լուծում

5+4+3+2+1=15կոնֆետ

2. 21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

Պատասխան

6+25+19=50

3.Լրացրո՛ւ:Տարին ունի …4.. եղանակ և 12 ամիս:Տարին ունի…365…օր:Տարվա ամենակարճ ամիսը …փետրվարն…. է:Յուրաքանչյուր եղանակ ունի ……3……ամիս:Մարտ, ապրիլ, մայիս …գարնան…..ամիսներն են:Աշնան ամիսներն են՝…սեպտեմբեր,հոկտեմբեր եւ նոյեմբեր ը…:Հունիսը, ……հուլիս…….. և օգոստոսը ամռան ամիսներն են:…դեկտեմբեր…….., հունվարը և փետրվարը …ձմռան………. ամիսներն են:Շաբաթն ունի ……7…….օր:………կիրակի… շաբաթվա վերջին օրն է:Չորեքշաբթին շաբաթվա ………երրորդ…….օրն է:

4. Որոշի՛ր, թե երեք առարկաներից ո՞րը պետք է լինի հարցական նշանի փոխարեն:։ Վարունգ

5. Որոշի՛ր յուրաքանչյուր մրգի արժեքը:

լուծում

420–220=200 ֏ արժէ նարինջները

420-320=100֏ արժէ խնձորներ

420-(200+100)=120֏ արժէ

6. Ո՞ր կտրոն է պոկվել պատկերից:թիվ 3

7.Պաղպաղակ գնելու համար Արմենին չէր բավականացնում 60 դրամ: Նա գնեց 3 պաղպաղակ և մոտը մնաց 30 դրամ: Սկզբում Արմենը քանի՞ դրամ ուներ:

30+60=90

90×3=270 ֏

Լեզվագործունեություն 14.12.2022

1. Գրեք տրված բառերին իմաստով մոտբառերր:

ա/ գեղեցիկ – սիրուն

բ/ բազմաթիվ – շատ

գ/հեքիաթային – առասպելային

դ/ մեծ – խոշոր,հսկա

2.Բառերին այնպիսի մասնիկ ավելացրեք, որ դրանք շատանան: Օրինակ՝ սեղան-սենաններ ա/ հարց,հարցեր

բ/ նկար , նկարներ

գ/ գիրք , գրքեր

դ/ մոլորակ , մոլորակներ

3. Գտեք յուրաքանչյուր շարքի ավելորդբառը:

Ա. Գազան, առյուծ, վագր, գայլ, հովազ:

(գազան)

Բ. Լվացվել, հագնվել, ճաշել, ավել,կառուցել:

(ավել )

Գ. Մորաքույր, հայրիկ, տատիկ, փեսա, խոհարար:

(խոհարար)

4.Գրեք մեկ բառով:

Աղջիկ բժիշկ-. բժշկուհի

Աղջիկ պարող- պարոյհի

Աղջիկ ուսուցիչ- ուսուցչուհի

Հայ աղջիկ- հայուհի

Հնդիկ աղջիկ- հնդկուհի

Պարսիկ աղջիկ- պարսկուհի

Վրացի աղջիկ- վրացուհի

Երգիչ աղջիկ- երգչուհի

5.

Ա խմբի արտահայտությունների իմաստները գտեք Բ խմբում:

Ա. Հոգին փչել, գլխին նստել, լեղին ճաքել, քարսիրտ:

Բ. Վախենալ, մեռնել, անխիղճ, երես առնել:

լեղին ճաքել = վախենալ

հոգին փչել. = մեռնել

գլխին նստել. = երեսառնել

քարսիրտ. = անխիղճ

6. Գրեք տրված բառերին իմաստով հակառակ բառերը:

ա/ մաքուր կեղտոտ

բ/ լուսավոր մութ

գ/բազմաթիվ քիչ,փոքր

դ/ լուսաբաց մանրամուտ

7.Բառերին այնպիսի մասնիկ ավելացրեք, որ դրանք շատանան:

Գունդ, տետր, գնդակ, մուկ, շուն, ձուկ, հայրիկ, ռուս, հայ, մարդ:

գնդեր,տետրեր,գնդակներ,մկներ,շներ,ձկներ,

հայրիկներ,ռուսներ,հայեր,մարդիկ։

ԴԱՍԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱԹԵՄԻՏԿԱՅԻՑ

  1. Հաշվի՛ր.

9 + 1 =10

99 + 11 =110

999 + 111 =1110

8 + 2 =10

88 + 12 =100

888 + 112 =1100

7 + 3 =10

77 + 33 =110

777 + 223 =1000

6 + 4 =10

66 + 34 =100

666 + 334 =1000

  • Լուծի՛ր խնդիրները.

Ա. Լուսիանան և Եվան միասին ունեն 750 դրամ գումար: Աղջիկները որոշեցին ամանորյա ձևավորման համար տոնածառի խաղալիքներ գնել: Որքա՞ն դրամ մնաց աղջիկների մոտ, երբ Եվան գնեց 2 հատ 150 դրամանոց ձնեմարդուկ, իսկ Լուսիանան՝ 3 հատ 100 դրամանոց աստղ:

Լուծում

750-(2×150)=450

450-(3×100)=

300 x 300 =600

Պատասխան՝600 դրամ ;

Բ. Եգորն ու Արմենը միասին ունեն 1000 դրամ գումար: Տղաները որոշեցին խաղալիքներ գնել: Որքա՞ն դրամ մնաց նրանց մոտ, երբ Եգորը գնեց 2 հատ 180 դրամանոց մենենա, իսկ Արմենը՝ 2 հատ 320 դրամանոց գնդակ:

Լուծում

միասին-750

Եվա-2հատ 150դրամ

Լուսի-3հատ 100 դրամ

____________________________

2×180=360

2×320=640

360+ 640 =1000

Պատասխան՝

  • Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

50 x 1 x 4 =200

3 x 20 x 2 =112

40 x 2 x 5 =113

2 x 20 x 20 =800

700 x 0 x 1 =700

800 x 7 x 0 =0

  • Ժամը քանի՞սն
1-ին ժամացույց ժամ 7 է երեկո 
 17 :00
2-րդ ժամացույց ժամ 8էառավոտ18 :00  
3-րդ ժամացույց ժամ 9էԳիշեր 19:00

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 12․12․2022

450 + 60 + 50 = 560
720 + 90 + 80=890
470 + 60 + 130= 660
540 – 90 – 40= 410
150 – 80 – 50= 20
87 0 – 90 – 70= 710
5 x 7 x 10= 350
2 x 8 x 5=80
5 x 3 x 5=75
4 x 3 x 5= 60
2 x 9 x 5=90
2 x 9 x 50= 900
4 x 4 x 25=400

Պատմի՛ր 348 թվի մասին

  1. Թիվը գրի՛ր տառերով: Երեք հարյուր քառասունութ
    2 .348-ն ունի 3 հարյուրյակ 4 տասնյակ 8 միավոր
  2. Հարևան թվերն են՝ 347, 349
    4.Հաջորդող թիվն է՝ 349
    5.Նախորդող թիվն է՝ 347
    6.Մեծացրո՛ւ 5-ով: 353
    7.Մեծացրո՛ւ 31-ով: 379
    8.Մեծացրո՛ւ 131-ով: 479
    9.Փոքրացրո՛ւ 20-ով: 328
    10.Փոքրացրո՛ւ 31-ով: 307
    11.Փոքրացրո՛ւ 501-ով:0
    12.Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը: 350
    13.Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը: 400
  3. 348-ի թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր: 843, 483, 438, 834, 384,
    15.Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով: 843, 834, 483, 438, 384
    16.Այդ թվերից կանաչով նշի՛ր կենտ թվերը:

.Լուծի՛ր խնդիրները:
Ա. Պարանի երկարությունը 15 մ է: Պարանից կտրեցին 3 մ 50 սմ: Ինչքա՞ն պարան մնաց:
Լուծում
P= 15մ-3մ-50սմ=11մ 50 սմ
Պատ՝. 4մ 50սմ

Բ. Թելի կծիկի երկարություն 11 մ 40 սմ է: 8 մ 20 սմ-ով գուլպա գործեցինք: Ինչքա՞ն թել մնաց:
Լուծում
P=1140-820=320
Պատ՝320

Եղևնին

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,

Հիշում է կանաչ իր ընկերներին,

Արահետներն է հիշում ձյունի տակ,

Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:

Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև,

Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում է սոսափն ամեն մի ծառի,

Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում,

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել

Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ

Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…

Զարդարանքներով, աստղերով իր պերճ

Կանգնել է ուրախ մանուկների մեջ,

Այնպես հպարտ է նայում աշխարհին,

Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

արահետ=ճանապարհ,ուղի,հետք

բացատ=ազատ տեղ

բուք=սաստիկ քամի

վաղորդյան ցող=Օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի վրա վաղ առավոտյան:

աբրեշում=մետաքս

սոսափ=տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը

հրճվանք=մեծ ուրախություն

պերճ=շքեղ

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Ես հիշում եմ անտառը մեր որտեղ ես կանգնած էի ընկերներիս հետ ,որտեղ ամեն օր տեսնում էի երկինքը եւ ինչու չէ նաեւ անտառապահերիննխարույկ վառած ու մեզ հսկելիս ։Տեսնում էի սաստիկ ձյուն ու անձրեւ եւ սաստիկ ցուրտ Բայծ ահա այսօր այս տան մեջ գեղեցիկ զարդարվել եմ տարբեր զարդերով կանգնած սպասում նոր տարվան ։Չորս կողմս լույս ու խաղալիք եւ լիքը մանուկներ ուրախ ու երգելիս։Ոնց որ բերելուն ես այս տուն նոր տարին։

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու։

կարոտ ,բայծ միեւնույն ժամանակ խինդ ու ուրախություն։

At the Cafe cartoon

Armen: Kaec, pleaseCafe worker: Meat pizza or cheese Kaec ?Armen: Cheese Kaec , pleaseCafe worker: Anything else? Armen: Yes, I would like salad, please. :Cafe worker: Fruit salad or chicken salad?Armen: Chicken salad, please.Cafe worker: Would you like a drink? Armen: Yes, orange juice, please.Cafe worker: Ok, what’s your table number? Armen: Table 4. Cafe worker: Ok, thank you. Your order will be in 25 minutes.