Արտակարգ իրավիճակների և անվտանգության նախագծերի կառավարման կենտրոնի էջից

Տեղեկացված լինելու, սովորողների հետ քննարկելու նյութ՝
Հաշվի առնելով տարածաշրջանում սեյսմիկ ակտիվ իրավիճակը, հարկ ենք համարում հիշեցնել պարզագույն այն քայլերը, որոնք  իրականացվում են 1️⃣ մինչև երկրաշարժը, 2️⃣դրա ժամանակ և 3️⃣ դրանից հետո․

🔵 Մինչև երկրաշարժը

🔹 Ձևավորե՛ք անվտանգ մտածողություն․ բոլոր ժամանակների համար

🔹Մշակե՛ք երկրաշարժ վտանգի դեպքում գործողությունների պլան

🔹Գործնականում փորձարկեք պլանը և վարժվեք, ձևավորեք արագ գործելու հմտություններ

🔹 Ընտանիքի անդամների հետ մշակե՛ք հանդիպման վայր (տանը մոտ, սակայն բաց, անվտանգ տարածություն)

🔹Ունեցե՛ք պահեստային ելքեր, անցանելի պահեք առկա ելքերը

🔹Իմացե՛ք շենքն արագ լքելու ճանապարհները, բոլոր ելքերը

🔹Իմացե՛ք շինության առավել վտանգավոր և անվտանգ վայրերը 

🔹Իմացե՛ք շենքում պաշտպանվելու վայրերը (հիմնական ներկառուցված պատերի անկյուններ, խորշեր, սյուներ, ամուր և ամրացված կահույք)

🔹 Մի՛ կատարեք կառուցվածքային ձևափոխություններ

🔹 Ամրացրե՛ք կահույքն ու ծանր առարկաները հատակին և պատերին

🔹Պատրաստե՛ք արագ արձագանքման պայուսակ: Պահեք այն հասանելի վայրում

🔹 Պայուսակում կամ ձեզ մոտ ունեցեք տեղեկատվական թերթիկ՝ ձեր և ընտանիքի անդամների մասին

🟡 Երկրաշարժի ժամանակ

🔸 Շենքը լքեք, եթե գտնվում եք 1-ին և 2-րդ հարկերում՝ գնալով բաց տարածություն, վերցրեք պայուսակը

🔸 Եթե բարձր հարկերում եք ցնցումների ժամանակ մնացեք շենքում և պաշտպանվելք հիմնական պատերի, խորշերի անկյուններում, հատկապես պաշտպանելով գլուխը և ողնաշարը, ձեռքի տակ պահեք պայուսակը

🔸Եթե հիմնական դուռը մետաղյա է հնարավորության դեպքում բացեք այն, որպեսզի հետագա ցնցումների ժամանակ այն չարգելափակվի

 🔸 Մի՛ օգտվեք վերելակից, զգուշացե՛ք աստիճանավանդակից

 🔸 Մի՛ կանգնեք սենյակի մեջտեղում, կամ դրսի պատերի տակ,  լուսամուտների մոտ

🟦Երկրաշարժից հետո

🔹  Գնահատե՛ք իրավիճակը, եթե կարող եք օգնեք տուժածներին (եթե կան այդպիսիք)

🔹 Անջատեք գազը, ջուրը, էլեկտրականությունը, եթե շենքում եք 

🔹 Մի օգտագործեք բաց կրակ 

🔹Հեռու մնացեք փլուզված, կիսափլուզված կառուցատարրերից 

🔴Եթե մնացել եք փլատակների տակ 

🔺 Փորձեք պահպանել հանգստություն, կարգավորեք շնչառությունը 

🔺Վստահ եղեք, որ Ձեզ փնտրում են ու  կօգնեն 

🔺 Պաշտպանեք շնչուղիները 

🔺Զննեք ինքներդ ձեզ, եթե ունեք վնասվածքներ փորձեք ձեզ ցուցաբերել օգնություն 

 🔺Մի փորձեք ինքնուրույն դուրս գալ փլատակների տակից  

🔺Սուր բեկորներն ու առարկաները փորձեք հեռացնել ձեզանից՝ առանց կտրուկ շարժումների  

🔺Եթե ունեք հեղուկ՝ խմեք քիչ-քիչ, փորձեք ձեռքի տակ եղած սնունդն ու ջուրը բաշխել 72 ժամվա հաշվարկով  

🔺Մի վառեք լուցկի, կրակայրիչ

🔺Եթե ձեռքի տակ կան սեղանի, աթոռի մասեր կամ այլ  առարկաներ, ապա դրանց միջով ամրացրեք ձեր գլխավերևի հատվածը   

 🔺Լռության մեջ լսելով ձայներ փորձեք հարվածել մետաղական առարկաներին

  🔺Բղավեք, հարվածեք մետաղական առարկաներին միայն այն ժամանակ, երբ մոտիկից ձայներ եք լսում։

Պատրաստցի ենք թթվի տարայի պիտակ

Ես նկարեցի իմ թթուն Paint-ծրագրով։ Պահպանեցի նկարը համակարգչիս էկրանիսն, այնուհետև ստեղծեցի նոր սահիկ powerpoint-ծրագրով։

Այստեղ word art-ի միջոցով ստեղծեցի պիտակիս գլխանունը, թեքեցի գրվածքը, գունավորեցի էջս։ Գլխանունը դրեցի <<Անսովոր թթու>>։ Ներբեռնեցի այդ սահիկի մեջ նախօրոք նկարած նկարս։ Գրեցի պատրաստման վայրը և պատրաստողի անունը։ Այս սահիկը պահպանեցի JPEG ֆորմատով՝ որպես նկար։

Արև հոտե գալիս


Գիշերային իմաստուն

Առասպելի մեջ քնած

Քարափիդ ծերպ ու ծունկից

Արևի հ

Քո ձյունագեղ բարձունքից

Արևի

հոտ է գալիս,

Աղբյուրներիդ արցունքից

Արևի հոտ է գալիս:
Փռվել է մութն անտառին,

Բռնել է ձոր ու կածան,

Բայց մամուռից ու սունկից

Արևի հոտ է գալիս:
Քարանձավներն են քրտնել

Ամայության սարսուռից,

Բայց նրանց քիվ ու քունքից

Արևի հոտ է գալիս:
Գիշերային իմաստուն

Առասպելի մեջ քնած

Քարափիդ ծերպ ու ծունկից

Արևի հոտ է գալիս…. 


Հ. Սահյան

Скачайте Outlook для iOS

Արևի հոտե գալիս

Քո ձյունագեղ բարձունքիցԱրևի հոտ է գալիս,Աղբյուրներիդ արցունքիցԱրևի հոտ է գալիս:
Փռվել է մութն անտառին,Բռնել է ձոր ու կածան,Բայց մամուռից ու սունկիցԱրևի հոտ է գալիս:
Քարանձավներն են քրտնելԱմայության սարսուռից,Բայց նրանց քիվ ու քունքիցԱրևի հոտ է գալիս:
Գիշերային իմաստունԱռասպելի մեջ քնածՔարափիդ ծերպ ու ծունկիցԱրևի հոտ է գալիս…. 
Հ Սահյան