Ին՞չ է եղանակը

այերեն մուլտֆիլմ

Եղանակը մթնոլորտի տարբեր վիճակներն է` ամպամած կամ պարզ երկինք, անձրև, քամի, ձյուն կամ կարկուտ, շոգ կամ ցուրտ: Կլիման կարևոր ազդեցություն ունի մարդու կյանքի վրա:

 Եթե անսպասելի փոխվում է եղանակը, փոխվում է ամեն ինչ` բերքից մինչև ամառային հանգիստ, որոնք եղանակի նման կարող են փչանալ: Ամենասարսափելին տարերային աղետներն են՝ ջրհեղեղ, սողանք, փոթորիկ, երաշտ:  Գիտնականները կարող են կանխատեսել բնության այս կամ այն երևութը ընդամենը մի քանի օր առաջ, իսկ եղանակը կարող է փոխվել մի քանի ժամում:

Եղանակային դիտումները կատարվում են օդերևութաբանական կայաններում տեղադրված սարքերով։                     Տեղեկությունները   ստացվում  են  Երկրի  արհեստական արբանյակներից   և ծովերում ու օվկիանոսներում գտնվող նավերից։ Բոլոր ցուցանիշները համադրելով՝ եղանակը կանխատեսվում է և ամեն   օր  ռադիոյովհեռուստատեսությամբ, օրաթերթերով, նաև Ինտերնետով հաղորդվում է մեզ:

Ինչպե՞ս կանխատեսել եղանակը, երբ ինտերնետ չկա:

Հնում մարդիկ եղանակը կանխատեսում էին տարբեր նշանների օգնությամբ, օրինակ` ամպերի ձևով կամ կենդանիների վարքով:

օրինակ`

Երբ կատուն քնած է՝ թաթերը մարմնին կպցրած, ապա նշանակում է, որ ցրտեր են սպասվում: Եթե կատուն քնած է փորի վրա պառկած, ապա կարելի է ենթադրել, որ տաք օրեր են սպասվում: Երբ կատուն փորձում է մեջքը տաքացնել, անձրևներ են սպասվում, իսկ երբ կատուն սկսում է եղունգները քսել հատակին, պետք է քամոտ եղանակ սպասել:       

Հանելուկներ

Ծնվում են ջրից,
Ճերմակ թև առնում,
Քո շնչից անգամ
Նորից ջուր դառնում:

Փաթիլներ

Հող ու բքին կանգնած դրսում,
Թեև մերկ է, բայց չի մրսում,
Հաստանում է փաթիլներից
Եվ մաշվում է արեգակից:

Ձնեմարդ

Ճերմակ է, շաքար չի,
Կարծր է, բայց քար չի,
Հենց տաքացավ, կհալչի
:

Սառույց

4.   Գուշակեցի՞ր, դե՛,  յուրաքանչյուր բառով կազմի’ր մեկ  նախադասություն:

Ձյան  ճերմակ  փաթիլները  թափվում  են  ցած:

Ես  սիրում  եմ  պատրաստել ձնեմարդ:

Ես  սիրում  եմ  սառույցի  վրա  սահել:

Ջերմաստիճան

Չափման գործիքը՝

Չափման միավորները՝

Ջերմաստիճանը  որոշելու  համար  օգտվում  են  ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝  Ցելսիուսի և Ֆարենհայտի  սանդղակներից: 

Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող  սառցի  ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ  մթնոլորտային ճնշման  դեպքում  ջրի եռման  ջերմաստիճանին:

ինչ եղանակ է սպասվում փետրվարի 14-ին՝ ցերեկը:

Մուլտֆիլմեր  դիտելու համար՝https://www.youtube.com/watch?v=3LyDhdJYKpM
https://www.youtube.com/watch?v=wQ8-tu1yMvQ

Մուլտֆիլմ ՝https://www.youtube.com/watch?v=Czi9nj5YsHk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *