Ճամբորդապատում

մենք ուրբա օրը այցելեցինք բուսաբանական այգի մեր դասարանով։Օրվա սկզբում մենք հարավային դպրոցից ուղեվորվեցինք բուսաբանական այգի հասնելուց հետո մենք նախաճաշեցինք եւ մի քիչ զբոսնեցինք այգում ։Զբոսանքից հետո մեր դասընկեր Արեգակից պարզեցինք մեր վազքի ճանապարհը եւ ստացանք մեր համարային պիտակները ։Արեգակն մեզ բացատրեց որ վազելու ենք քառակուսաձեւ տարածքում եւ սկսեցինք վազել։ Վազքից հետո սկսեցինք մարմնամարզություն անել ,խաղացինք խաղահրապարակում եւ հետո հյուրասիրվեցինք ելակով եւ պատրաստեցինք ու հետ վերադարձանք դպրոց։

մեզ համար շատ հետաքրքիր ու հաճելի օր էր ։

ներքևում կը տեղադրեմ այտ օրվանից նկարներ։

Ճամփորդապատում (22.12.2022)

Այսօր ուզում եմ պատմել մեր դասարանի այցի մասին Խամաճիկների թատրոն: Մենք մեր դասարանով դեկտեմբերի 22 -ին գնացել ենք Խամաճիկների թատրոն եւ այնտեղ դիտեցինք <<Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները>> տիկնիկային ներկայացումը։ Այդ օրը շատ հետաքրքիր անցավ, ներկայացումը շատ գեղեցիկ էր, թատրոնի շենքի դիզայնը` ամանորյա։Այնտեղ հանդիպեցինք նաեւ Ձմեռ պապիկին ։Ներկայացման ժամանակ Սպիտակաձյունիկին փորձում էինք զգուշացնել, որ չուտի խնձորը, բայց նա կերավ։ Ներկայացումը դիտելուց հետո վերադարձանք մեր սիրելի դպրոց։ Այդ օրը շատ-շատ լավ անցավ եւ շատ լավ օր էր։

ճանապարհորդական պատմություն

Կոտայքի մարզ մարմարիկ գյուղ,մարմարիկ գետ, թեժառույք բարձրունք, թեճառույք վանք։

Ուզում եմ պատմել մեր խմբակային ճանապարհորդության մասին ,մենք շատ կարեւոր տոն օր անկախության տոնը անցկացրինք մայր բնության գրկում արտասանեցինք խմբով հիացանք բնության գեղեցկություններով և սովորեցինք նոր դասեր ամենա կարևորը խմբակային ճանապարհորդել եւ միմյանց մասին հոգ տանելը։Նախքան ճանապարհորդելը մենք ինտերնետում կարդացինք եւ տեղեկացանք տարածաշրջանի,եղանակի եւ ճանապարհի մասին։ Մեր սիրելի դպրոցի բակում նկատեցինք մեր պատկերացրած գետը եւ բնությունը։

Հիմա ուզում եմ ներկայացնել ձեզ ինձ համար հետաքրքիր տեղեկությունները ինտերնետում կարդացած տարածաշրջանի մասին։

ՄարմարիկԱբասաձորի գետ, Ջանգա-Միսխանա, Հանքավանի գետ, Հանքավանի ջուր, Մաման, Մարմարչայ, Միսխանա, Միսխանայի գետ, Պղնձահանքի ջուր, գետ Հայաստանի Կոտայքի մարզումՀրազդանի աջ վտակը։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2520 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 37 կմ է, ջրհավաք ավազանը՝ 427 կմ2։ Վերին և միջին հոսանքներում հոսում է կիրճանման, անտառապատ հովտով։ Մեղրաձոր գյուղից հովիտն ընդարձակվում է, ձեռք բերում հարթավայրային բնույթ։

Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ 

եւ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի ուսուցիչներին մեզ համար հետաքրքիր եւ ուսուցողական ճանապարհորդություն կազմակերպելու համար։