Ջեկոյի նոր արկածները

Մի Անգամ իմ ընկեր Անին ուզում էր իր շուն Ջեկոյին տանել դպրոց ։ Նա շանը դրել էր իր պայուսակի մեջ ։ Ավտոբուսը եկավ , նա նստեց և ասաց Ջեկոյին, որ չհաչա։ Բայց Ջեկոն չլսեց և սկսեց հաչալ , և վարորդը կանգնեցրեց ավտոբուսը և վեր կացավ իր տեղից և սկսեց փնտրել, թե այդ հաչոցի ձայնը որտեղից է գալիս։ Նա գտավ, թե որտեղից է այդ ձայնըգալիս և բացեց Անիի պայուսակը և տեսավ Ջեկոյին։ Վարորդը ասաց, որ ավտոբուսի մեջ շուն չի թույլատրվում։ Անին ասաց , որ իր մայրիկն ու հայրիկը ավտոմեքենա չունեն, բայց վարորդը շատ ջղայնացավ և Ջեկոյին հանեց Անիի պայուսակից և դրեց փողուցում։ Բայց Ջեկոն հասկացավ , որ պետք է վազի ավտոբուսի հետևից։ Երբ որ ավտոբուսը կանգնեց, Ջեկոն սպասեց, որ ավտոբուսի դռները բացվեն և թռավ Անիի գիրկը։ Անին գրկեց Ջեկոյին, շատ ուրախացավ։ Իսկ վարորդը նորից լսեց հաչոցը և ասաց, որ Անին իջնի իր շնիկի հետ։Վարորդը չէր սիրում , որ շուն նստեր ավտոբուս։ Բայց բացառությամբ Ջեկոյին թույլ տվեց, որ խելոք նստի իր պայսակի մեջ և տեղ հասնի Անիի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *