Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, շատ սիրելի Ձմեռ պապի։ Ես Մարալն Ավագյանն եմ։ Ես 8 տարեկան եմ և սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի >>կրթահամալիրի Հարավային դպրոցում, 3․1 դասարանում։

Ձմեռ պապի ջան , սկզբում ուզում եմ շնորհավորել քեզ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ եւ մաղթում եմ քեզ ամենայն բարիք։

Ձմեռ պապի ջան, այս տարի ես ինձ շատ լավ եմ պահել։Շատ լավ սովորել եմ եւ օգնել ու լսել եմ ծնողներիս ։Ձմեռ պապի ջան, ես քեզնից ուզում եմ այս տարի ինձ համար բերես նկարչական հավաքածու, տիկնիկ եւ շատ կոնֆետներ եւ մեր երկրին բերես խաղաղ սահմաններ ։

Ձմեռ պապի, ես հավատում ու սպասում եմ Ամանորի հրաշքին։

Քեզ շատ սիրող եւ սպասող քո թոռնուհի`

Մարալ Ավագյան Փիթերի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *