Հայաստանի որ քաղաքներում եմ եղել (աշնանային արձակուրդի հանձնարարություն)

Ես այսօր ուզում եմ գրել Հայաստանում իմ այցելած քաղաքների եւ նրանց տեսարժան վայրերի մասին։

Ես եղել եմ Սեւան,Դիլիջան,Արենի քաղաքներ եւ համայնքում։

Սեւան

գտնվում է Գեղարքունիքի մարզում մայրաքաղաք երեւանից 66 կիլոմետր հեռավորության վրա։Սեւանում ես այցելել եմ Սեւան լիճ եւ Սեվանա վանքն։Սեւանա լիճը աշխարհում 2րդ բարձրադիրք լիճն է։նրա ջուրը քաղցրահամ է ։Սեւանա լճի հայտնի քարն է լուսանկարը։

Սեւանա վանքն բարձրունքի վրա գտնվող դեպի լիճ նայող վանք է։ Այն կառուցվել է Սեւանի թերակղզում։

Սևանավանքի Սուրբ Առաքելոց (ձախ) և Սուրբ Աստվածածին (աջ) եկեղեցիները։

Դիլիջան

գտնվում է Տավուշի մարզում Աղվես գետի ափին Երեւանից 96.09կիլոմետր հեռավորության վրա։ Ես Դիլիջանում եղել եմ պարզ լիճ եւ Հաղարծին եւԴիլիջանի ամֆիթատրոնում եւ գոշավանքում ։

Դիլիջանի ամֆիթատրոն

Դիլիջանը եղել է մշակութային քաղաք և ունի մշակութային հարուստ ավանդույթներ: 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականները Դիլիջանում գործել է «Ռոտոնդան»՝ ամռային ամֆիթատրոնը, որտեղ հայ բեմի խոշոր վարպետների ներկայացմամբ բեմադրվել են հայ և արտասահմանցի դրամատուրգների շատ նշանավոր գործեր:Սակայն խորհրդային տարիներին այն քանդվել է։ Եվ ահա 2009թ-ին ամֆիթատրոնը վերակառուցվել է, որը նպատակ ունի վերածնել ամառային թատրոն ունենալու դիլիջանյան ավանդույթը:

Պարզ լիճ

Պարզ լիճը գտնվում է Դիլիջան ազգային պարկի տարածքում՝ 1350 մ բարձրության վրա:Այն շրջապատված է անտառներով: Ջուրը թափանցիկ է ՝ կանաչավուն երանգով։ Ունի 300 մ երկարություն և 100մ լայնություն։ Տարծքում գործում է ակտիվ ժամանցի գոտի։

Հաղարծին

Հաղարծին Վանական համալիրՀաղարծին վանական համալիրը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս։Վանական համալիրի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում (10-14-րդ դդ) կառուցված չորս եկեղեցիները, երկու գավիթը (մեկը ավերված) և սեղանատունը:

Գոշավանք

Շրջապատված անտառապատ լեռներով՝  գտնվում է Գոշ գյուղում՝ Դիլիջան քաղաքից 15 կմ դեպի արևելք: 13-րդ դարի հայ ճարտարապետության այս մարգարիտը եղել է Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն: Այդտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: Գոշավանքը իր ոճի մեջ յուրահատուկ վանական համալիր է, այն ներառում է միջնադարյան ճարտարապետության ողջ վաստակը։ Հարկ է նշել, որ վանական համալիրի կառույցները համահունչ են տեղի շքեղ բնության հետ։

Արենի

գտնվում է Վայոց ձորի մարզում Երեւանից 109.34 կիլոմետր հեռավորության վրա ։Արենի գյուղը հայտնի է իր խաղողներիեւ գինեգործության եւ ինչպես նաեւ աշխարհի հնագույն գինու գործարան(Արենու քարանձավ) որտեղ գտել են աշխարհի ամենահին կաշվե կոշիկը համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *