Posted by Մարալ Ավագյան | Posted in Մայրենի | Posted on January 16, 2023
Լինում է, չի լինում մի քաղաք է լինում։Այս քաղաքում ապրում էին բանջարեղենները և մրգերը միասին։ նՔաղաքում ՝ մի շատ գեղեցիկ կանաչ բակում ապրում էր դդումների ընտանիքը։
Փոքրիկ դդումը շատ մոռացկոտ էր եւ մոռանում էր իրեն հանձնարարված ամեն բան։
Մի օր դդումի ուսոցչուհի գազարը հանձնարարեց տնային աշխատանք,
նա պետք է նկարեր երեք ծաղիկ եւ ներկեր այդ ծաղիկները՝ կարմիր,դեղին եւ մանուշակագույն։
Փոքրիկ դդումը գնաց տուն եւ սկսեց կատարել տնայինը , որը հանձնարարվել էր նրան , բայց նա չէր հիշում, թե ինչ պետք է նկարեր ։Մի պահ հիշեց․ <Հիշեցի՜ ,պետք է երկու հատ փուչիկ նկարեի եւ դրանք ներկեի վարդագույն եւ կապույտ>>։ Շատ ուրախ սկսեց նկարել եւ ներկել փուչիկները։
Հաջորդ օրը դպրոցում դդումը հանձնեց տնայինը ուսուցչուհի գազարին, ուսուցչուհին նայեց նկարին եւ ասաց․
-Վա՜յ, դդում ջա, բալես , դու էլի մոռացել ես տնայինդ ինչ էր, սրանից հետո մի փոքրիկ տետրում գրիր հանձնարարությունները, որ չմոռանաս։
Դդումը ասաց․
-Լավ ։
Այդ օրվանից սկսեց գրիառնել ամեն ինչ, որ հանկարծ սխալ չկատարի։
