Մկների ժողովը

Աթաբեկ Խնկոյան

Սով էր, սով էր մկստան,

Կատվի ձեռքից լկստան

Գզիրն ընկավ դռնեդո´ւռ

Էլ չթողեց տուն-կտուր

Ջահել ահել գեղովի,

Կանչեց, բերեց ժողովի՝

Թէ ինչ անեն, որ կատվեն

Մի հնարքով ազատվեն:

Եկան գյուղի ջոջերը

Երկար բարակ պոչերը,

Մասնակցեցին խորհրդին,

Մի մուկ խոսեց իր հերթին,

– Լսե´ք, մկներ, ցեղակից,

Չունեմ որդի, կողակից,

Ես մի անտեր ծերուկ եմ,

Բայց պատվավոր մի մուկ եմ.

Պակսեց ուժը իմ ոտի,

Պետք է մեռնեմ անոթի

Սովն է չոքել դռանը,

Ախ, մռռանը, մռռանը,

Վեր է ընկել, մառանը,

Ինչքան ասես նազ անի,

Ստից սատկի, տազ անի,

Մուկ տեսնելիս, վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,

Թաթովը տա, խաղ անի,

Ուտի, քեֆը չաղ անի,

Էսպես զուլում ու կրակ,

Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը

Կորչելու չէ զուր տեղը…

Ա՜յ բերել եմ ես մի զանգ,

Ծափ, ծլնգոց,

Մեջը զնգոց.

Կատվի վզից մենք կախ տանք,

Որ ինչքան էլ օրորա,

Որ ինչքան էլ շորորա,

Ստից սատկի, տազ անի,

Գալն իմանանք գազանի:

Է´, զանգը ո՞վ կախ անի.

– Ալո դո´ւ:

– Ալո՞ն տանի:

– Բալո դո´ւ :

– Բալո՞ն կախէ:

– Չստո, դո´ւ:

– Չստոն կաղ է :

– Մստո, դո´ւ:

– Մստոն կարճ է:

– Փստո, դո´ւ:

– Էդ էլ խի՞ղճ է:

– Համբո, դո´ւ:

– Ես տկար եմ:

– Չամբո, դո´ւ:

– Ասենք տարա,

Բա որ կատուն գա ինձ վրա՞:

– Բտոն, Խտոն թող մեկից

Բռնեն կատվի քամակից:

– Ի՞նչ է խոսում չոր գանգը,

Լավ է դու տար էդ զանգը,

Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-

Ճստաց Բտոն ճստճստան:

– Լռի´, հանդուգն

Կոտորվե´ք դուք,

Վախկոտներիդ ես թաղեմ,

Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-

Գոչեց ջոջը,

Քաշեց պոչը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:

Լկստան -երեսառած

գզիր -կատարատու

ահել – ծեր

ջոկ – Զորական փոքրագույն ստորաբաժանումը, դասակի ստորաբաժանումը կազմող միավոր, առանձին, մյուսներից բաժանված՝ առանձնացած

հնարք – հնարավորություն

կողակից – Միասին ապրող՝ կենակցող, ամուսին, կենակից

անոթի – Դեռևս ոչինչ չկերած, անսվաղ, փորը դատարկ, սոված, քաղցած, սովալլուկ, սովահար, սովատանջ, սովյալ

զուլում – Աղետ, մեծ չարիք, ճարպիկ

տկար – Թույլ, ուժը պակաս, վատառողջ

հանդուգն – Համարձակ, վտանգներն արհամարհող, խիզախ

պոչը քաշել – Մի տեղից հեռանալ՝ գնալ, փախչել

2. Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն է չոքել դռանը – ամեն տեղ սով է

ցավն էլ ունի իր դեղը – ամեն իրավիճակի համար մի ելք կա

չոր գանգ – ան ուղեղ

  1. Կատվի մասին պատմի՛ր։շատ լկստված եւ շատ կեր կատու էր։

4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։ Տեղադրի՛ր բլոգում։