Հայաստան

Այսօր ուզում եմ գրել մեր երկրի Հայաստանի մասին,մեր հայերի սիրտ ու հիմնական տուն մեր պապերից ժառանգած երկիր Հայաստանի մասին։Հայաստանի խորհրդանիշներն են նրա քարտեզը,դրոշ եւ հիմնը։

հայաստանի քարտեզ

մեր հայաստանի քարտեզը նման է մի գեղեցիկ կնոջ որը վարսերը թափված են ուսերին եւ իմ կարծիքով շատ գեղեցիկ է։

Մեր գեղեցիկ քարտեզը։

հայաստանի դրոշը

Այն սահմանված է Հայաստանի սահմանադրության  և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով։

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։

Մեր երկրի եռագույնը։

հայաստանի օրհներգը

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

«Մեր հայրենիք», հայաստանի ազգային օրհներգը։ Ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1 ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *